-
07.10.2019|
14:14
Արաբական Միացյալ Էմիրություններում 7 կին դարձել է Դաշնային ազգային խորհրդի՝ խորհրդատվական գործառույթներ կատարող խորհրդարանի պատգամավոր: Կանանց ընտրությունը խորհրդարանում լուրջ առաջխաղացում է 2015-ի ընտրությունների համեմատ, երբ ընդամենը մեկ կին էր ընտրվել օրենսդիր մարմնում:
-
07.10.2019|
14:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Նենսի Փելոսին տեղյակ է եղել խորամանկ Ադամ Շիֆի` Կոնգրեսի և ամերիկյան ժողովրդի դեմ գործած բոլոր խարդախությունների և ստերի դեպքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք և բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են այդ դավադրությանը, պետք է պաշտոնից ազատվեն»:
-
07.10.2019|
14:12
Վերջին 10 տարում մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում նախագահ Հաշիմ Տաչիի իշխող Ժողովրդավարական կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում՝ վկայում են ընտրատեղամասերի 96%-ի հաշվարկված ձայները:
-
07.10.2019|
14:10
Խորհրդարանի նիստերի դահլիճում սկսվել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնած փաստահավաք խորհրդարանական լսումները՝ թեման է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները»։
-
07.10.2019|
14:09
Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, գրում է Politico-ն:
-
07.10.2019|
14:08
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին:
-
07.10.2019|
14:07
Հայաստան է ժամանել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխաների հետ։
-
07.10.2019|
14:06
Հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
07.10.2019|
14:05
Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով երեկ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) մեկնարկը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ 14 երկրների 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից:
-
07.10.2019|
11:26
Քիմ Քարդաշյանը Երևանում է: Նա ժամանել է քրոջ և երեխաների հետ: Քարդաշյան քույրերը դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական։ Լրագրողներին չի հաջողվել հարցեր ուղղել նրան: